Բավ է պառակտվել
15-04-2019 15:46

Կրեմլը WikiLeaks պորտալն անվանել է տեղեկատվության անկախ աղբյուր

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ WikiLeaks պորտալը Կրեմլում համարում են տեղեկատվության անկախ աղբյուր, որը հետապնդումների է ենթարկվում։

“Բնականաբար, այն իրականում տեղեկատվության անկախ աղբյուր է, որը հետապնդումների է ենթարկվում”,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև գնահատական է տվել Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը։

Ըստ նրա, այն անհամատեղելի է ԶԼՄ-ների ազատության և անձեռնմխելիության սկզբունքների հետ։

Ավելի վաղ Gisher.news- ը գրել էր, որ հինգշաբթի, ապրիլի 11-ին Էկվադորը զրկել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանից: Բրիտանական իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են լրագրողին Լոնդոնում գտնվող դեսպանատան տարածքում։