Բավ է պառակտվել
29-01-2019 17:55

Կոկորդիլոսը թռչուն չէ՞։ Հայաստանում կոկորդիլոսի ֆերմայի ստեղծումը կրկին իրարանցում է առաջացրել սոցցանցերում

 

Հայաստանում կոկորդիլոսի ֆերմայի կառուցումը կրկին իրարանցում է առաջացրել սոցցանցերում։ Նախօրեին հայկական սոցցանցերը տառացիորեն պայթել են Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանի հերթական գրառումից հետո, ով կրկին բարձրացրել է տարածաշրջանում կոկորդիլոս բուծելու թեման։

Հայաստանը կոկորդիլոսի երկի՞ր

2018 թվականի սեպտեմբերին Արարատի մարզպետը իրարրանցում էր առաջացրել, հայտարարելով կոկորդիլոսների ֆերմայի շինարարության մասին։ Նախատեսվում էր ֆերման ստեղծել Արարատի մարզի Դաշտավան համայնքում, վարձակալվել է 15 հեկտար հող։ Նախատեսվում էր, որ ընկերությունն առաջին տարում կկատարի 1,5մլն դոլարի ներդրում, իսկ հաջորդ հինգ տարվա ընթացքում ներդրումների ծավալը կհասնի 10 մլն․դոլարի։ Ծրագիրը նախաձեռնել է տանզանացի գործարար, ով նմանատիպ ծրագրեր է իրականացրել մի քանի երկրում։ Նա նաև հայտնել է, որ ներդրողները հետաքրքրված են կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ։
Ավել ուշ, մարզպետը հայտարարել է, որ Հայաստանում կոկորդիլոսների ֆերման կդառնա հանգստի գոտի՝ նրբախորտիկը համտեսելու հնարավորությամբ։ Նախատեսվում էր, որ գարնանը կսկսվի ֆերմայի շինարարության առաջին փուլը։ Կոկորդիլոսներին կբուծեն ինկուբատորներում, ինչի համար հարկավոր է համապատասխան պայմաններ և տարածքներ նախապատրաստել, սակայն հայտնի չէ, երբ ձվից դուրս կգա առաջին “տեղական” կոկորդիլոսը։
Տարածքը, որտեղ պետք է բուծվեն կոկորդիլոսները, կձևավորվի պուրակի տեսքով, որտեղ ցանկացողները կարող են զբոսնել ամբողջ ընտանիքով, երեխաները կարող են տեսնել կոկորդիլոսներին, և անգամ, ըստ ներդրողի՝ կոկորդիլոսի միս համտեսել։ Կգործեն նաև արագ սննդի կետեր, ռեստորաններ, ատրակցիոններ։

Թռչու՞ն, թե՝ հա՞վ։ Մաքսայինը շփոթության մեջ է

Կոկորդիլոսներ բուծելու համար կներկրվի նեղոսյան կոկորդիլոսի 100 ձու, հետագայում նախատեսվում է դրանց թիվը հասցնել 1000-ի։ Ֆերմայի արտադրանքը կիրացվի արտասահմանում։ Միսն ամբողջությամբ կարտահանվի Արևելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։
Սակայն ֆերմայի գլխավոր խնդիրը ձվերի ներկրումն է, որի հետ կապված մաքսային ծառայությունում խնդիր է ծագել և որը մինչ այժմ չի լուծվել։ Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող ապրանքատեսակների ռեեստրում գոյություն չունի “կոկորդիլոսի ձու” անվանատեսակը, ինչի պատճառով մաքսային ծառայության աշխատակիցները չգիտեն, ինչ անվանակարգով մաքսազերծել դրանք․ որպես “թռչնի ձու”, թե “կաթնասունների ձու”, քանի որ ոչ մի դասակարգումը չի համապատասխանում։

Կոկորդիլոսը թռչուն է, պնդում է մարզպետը

Դեռևս աշնանային “կոկորդիլոսյան կրքերը” չհանդարտված, Արարատի մարզպետը կրկին բարձրացրել է թեման, հայտարարելով, որ կոկորդիլոսը թռչուն է, ինչի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։
“Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան֊կոկորդիլոսագետների համար վիկիպեդիայից մի հատված.
Ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները):
Ֆիլոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին”,- գրել է Սարգսյանը։
Օգտատերերն անմիջապես նկատել են, որ Վիկիպեդիայի հոդվածը ուղղվել է բառացիորեն հրապարակումից առաջ, իսկ ոմանք էլ խորհուրդ են տվել նրան նշանակել Ագրարային համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ: Որոշ օգտատերեր էլ հիշել են հին կատակը․ “ինչու՞ է կոկորդիլոսը թռչուն։ Որովհետև նրան կարելի դանակ-պատառաքաղով կտրատել”։

Կոկորդիլոսը չի որսվում, կոկոսը չի աճում

Մինչդեռ բնապահպանները ահազանգում են, որ Հայաստանում տրոպիկական կենդանիների բուծումը կարող է վնասել երկրի էկոհամակարգին: Բանն այն է, որ կոկորդիլոսների համար նախատեսվում է ստեղծել հատուկ արեւադարձային պայմաններ՝ նույնական նրանց բնակության արեալներին, ինչը կարող է հանգեցնել երկրի հիմնական գյուղատնտեսական տարածաշրջան հանդիսացող Արարատի մարզի որոշ տարածքների ճահճացմանը։
Բացի այդ, որոշ փորձագետներ կարծում են, որ, ինչպես և շատ այլ երկրներում, արհեստականորեն ներկրված պոպուլյացիաները կարող են հանգեցնել էկոհամակարգի խախտմանը և երկրի համար ավանդական այլ կենդանատեսակների վերացմանը։
Էկզոտիկ կենդանիների բուծման փոխարեն փորձագետներն առաջարկում են նաև բուծել երկրի համար ավանդական կենդանիներ կամ վերականգնել հայկական կենդանիների Կարմիր գրքում գրանցված պոպուլյացիաների գլխաքանակը, ներառյալ՝ բեզոարյան այծը և հայկական մուֆլոնը: