Բավ է պառակտվել
08-07-2015 12:11

ՀԾԿՀ-ն նիստ է գումարել, որին մասնակցում է նաև Բիբինը

Այս պահին ՀԾԿՀ-ն նիստ է գումարել, որին մասնակցում է նաև ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որով պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով: ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ` միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Որպես հիմնավորում` ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը: