Բավ է պառակտվել
08-10-2018 10:57

Արյունոտ վիճաբանություններ Երևանում․ նախկին պատգամավորների սպանությունը և ինքնասպանությունը

Աղմկահարույց սպանություն է կատարվել Երևանում հանգստյան օրերին։ Հայաստանի նախկին պատգամավոր “Յուվեցի Կարո” մականվամբ Կարո Կարապետյանը հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող “Այգի” ռեստորանային համալիրում հրազենային վիրավորում է ստացել և մահացել՝ հիվանդանոց տեղափոխելիս։

Նույն ռեստորանից հրազենային վիրավորումով Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։ Կարապետյանի սպանության փաստի առիթով Հայաստանի ՔԿ Երևանի վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ և պարկուճներ։ Քննիչները տեղեկացրել են, որ պարզել են կասկածյալի ինքնությունը և միջոցառումներ են ձեռնարկել նրա հայտնաբերման ուղղությամբ։ Հանցագործության վայրում հայտնաբերվել է նաև նախկին պատգամավոր “Կարամելի Հարութ” մականվամբ Հարություն Կարագյոզյանին պատկանող “Պիետրո-Բերետտա” մակնիշի ատրճանակը։ Նա այդ ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։

Հոկտեմբերի 7-ին Դավիդաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի վերամշակման արտադրամաում հայտնաբերվել է Կարագյոզյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ոստիկանությունից, մահացածի ձեռքում ատրճանակ է եղել, նախնական տվյաններով նա ինքնասպանություն է գործել։

Համաձայն տեղեկությունների՝ ռեստորանում Կարապետյանի և Կարագյոզյանի հանդիպմանը ներկա է եղել նաև խորհրդարանի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով և տեղեկացրել է ոստիկանությանը կատարված հանցագործության մասին։ Կարապետյանի և Կարագյոզյանի միջև ֆինանսական բնույթի վեճ է ծագած եղել, և Մանուկյանը՝ ենթադրաբար, պետք է հաշտեցներ նրանց։

Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային անվտանգության կոմիտեն ձերբակալել է խոշոր գործարար Սամվել Մայրապետյանին։ Դեռևս հայտնի չէ, կապված է այդ ձերբակալությանը երկու պարգամավորների սպանության և ինքնասպանության հետ, թե՝ ոչ։ Մայրապեյանը Հ2 հեռուստաալիքի և “Տոյոտա Երևան” ավտոսրահի սեփականատերն է։

Կարո Կարապետյանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ էր, երկու անգամ՝ 2007 և 2012 ընտրվել է խորհրդարան։ Նա հաճախ է հայտնվել արյունոտ վիճաբանությունների էպիկետրոնում։ 2009թ․, լինելով պատգամավոր, Կարապետյանը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանին և մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ։ Սակայն Կարապետյանը հայտարարել է, որ Զադոյանը դանակով հարձակվել է իր վրա, և արդյունքումտուժող է ճանաչվել։ Զադոյանի դեմ քրգործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ Քաղցրաշեն գյուղում գտնվող Կարապետյանին պատկանող գինու գործարանը մեծ քանակությամբ խաղող էր մթերել գյուղացիներից, սակայն հրաժարվել էր վճարել։ Կարապետյանը հայտնել էր, որ գործարանը վարձակալության է հանձնել և կապ չունի գործարքի հետ, սակայն գյուղում լուրեր էին շրջանառվում, որ նախկին պարգամավորը “գցել է” թե՛ գործարանը վարձակալած գործարարին, թե՛ խաղողը մթերման հանձնած տեղի բնակչությանը։