Բավ է պառակտվել
31-08-2016 10:03

Խոշոր հրդեհ` «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում

Նախօրեին ժամը 17.30–ի սահմանում տեղեկատվություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի» «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում, նախնական տվյալներով, այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:

Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից: