Բավ է պառակտվել
01-02-2023 12:13

Խոշոր հրդեհ «Երևան» տոնավաճառի հարևանությամբ, տեղում աշխատել է 4 մարտական հաշվարկ

«Երևան» տոնավաճառի հարևանությամբ գտնվող տանը բռնկված հրդեհը մարվել է չորս հրշեջ-փրկարարական ջոկատի ուժերով։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սեւանի փողոցում հրդեհի մասին ահազանգ է ստացվել ժամը 02:48-ին։ Դեպքի վայր է մեկնել 2 հրշեջ-փրկարարական ջոկատ, որոնց ավելի ուշ միացել են ևս երկուսը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 04:05-ին։ Այրվել են տան բաղդադե տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ), փայտե խորդանոցը և կենցաղային իրեր։