Բավ է պառակտվել
21-08-2019 13:17

Արայի լեռան ստորոտում բռնկված խոշոր հրդեհը տարածվել է Հայաստանի երկու շրջաններում

Հայաստանում Արայի լեռան ստորոտում շարունակվում է նախօրեին բռնկված խոշոր հրդեհը։

Արայի լեռան ստորոտի ավազի հանքի մոտ բռնկված հրդեհի մասին ահազանգը “911” ծառայությունում ստացվել է նախորդ օրը ժամը 09։16-ին։

Երեքշաբթի ժամը 23։20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), ինչպես նաև Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա Գյուղից 30, Զորավանի գյուղից 20 և Եղվարդի քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերի 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:

“Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա”,- չորեքշաբթի առավոտյան տեղեկացրել են ԱԻՆ ծառայությունում: