Բավ է պառակտվել
08-01-2023 20:26

Խոշոր ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. երկու մարդ ծանր վիրավորվել է

Հայաստանի հարավով անցնող ավտոճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ, հայտնում է ԱԻՆ-ը։

Հունվարի 8-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ Mitsubishi Grandis-ի, Opel Zafira-ի և Mercedes-Benz C180-ի մասնակցությամբ։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Մինչ նրանց կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաների երկու ուղևոր տեղի ուժերով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: