Բավ է պառակտվել
23-11-2016 08:53

ԱՄՆ դեսպանատան մոտ BMW-ն բախվել է ծառին

Երևանում նախօրեին ժամը 20:50-ի սահմաններում BMW 318 մակնիշի 47 RX 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 11 շենքի բնակիչ, 24-ամյա Րաֆֆի Թորոսյանը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև գազատար խողովակին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն են ժամանել նաև գազի վթարային ծառայության աշխատակիցները: