Բավ է պառակտվել
19-10-2024 17:40

Խոշոր վթար Տավուշում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 12:20-ի սահմաններում Մ-8 Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ Թեղուտ գյուղի մոտ, բախվել են Mercedes Vito-ն ու VAZ 2121-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, այդ թվում՝ երեխաներ, վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայության աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը։ Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից.

Դեպքի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը պարզվում է։