Բավ է պառակտվել
25-12-2016 13:09

ՌԴ ՊՆ-ի ՏՈւ 154 օդանավի կործանումը. իրադարձությունների քրոնիկոն

ՌԴ ՊՆ-ի ՏՈւ 154 օդանավը, որը Սոչիից Լաթակիա էր ուղևորվում, կիրակի օրը վաղ առավոտյան անհետացել էր ռադարի էկրաններից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը Սև ծավն է ընկել: Ինքնաթիռի բեկորները ցրվել են ափի երկայնքով և գտնվում են 50- 100 մետր խորության վրա: Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել:

13.03 Բժիշկ Լիզայի « Արդար օգնություն» ֆոնդում հույս ունեն, որ կիրակի օրը բացի կործանված ՏՈւ 154 օդանավից Սիրիա կարող էր ուղևորված լինել նաև մեկ այլ ինքնաթիռ, և կազմակերպության ղեկավար Ելիզավետա Գլինկան կարող էր լինել հենց այդ ինքնաթիռում:
«Մենք մնում ենք այն դիրքորոշմանը, որ պաշտոնական տեղեկությունները պետք է տա Պաշտպանության նախարարությունը: Դա կհաստատվի, կամ կհերքվի, գուցե հատուկ չվերթից ուշացածներ են եղել: Բայց բոլոր նրանք, ովքեր ստացել են չվերթի ուղևորների անունները, վստահ եմ, հիմա աղոթում են, որ հրաշք տեղի ունեցած լինի, և որ իրենց հարազատը վերջին պահին ինչ-ինչ պատճառով նստած չլինի այդ ինքնաթիռը»,- ասել է Գլինկայի օգնական Նատալյա Ավիլովան:


13.00 Մեդվեդևը հայտնել է, որ ՏՈւ 154 -ի ողբերգության տուժածների հարազատները կստանան անհրաժեշտ օգնությունը: Վարչապետը նաև ցավակցություն է հայտնել կործանված ինքնաթիռի ուղևորների բոլոր բարեկամներին, հարազատներին և գործընկերներին:
«Այս սարսափելի ողբերգությունը խլեց կյանքով և ծրագրերով լի մարդկանց կյանքեր: Զոհերի թվում են լրագրողներ, զինվորականներ, և Ալեքսանդրովի անվան հայտնի անսամբլի անդամներ: Նրանք շատ բարի ու խաղաղ առաքելությամբ էին մեկնում Սիրիա: Այս ծանր կորստի հետ հնարավոր չէ համակերպվել: Այսօր այս մեծ ցավը կիսում են հազարավոր մարդիկ»,- ասել է նա:


12:58 Թուրքիայի Պաշտպանության նախարար Ֆիկրի Իշիկը ցավակցություն է հայտնել Սերգեյ Շոյգուին՝ Սև ծովի վրա տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ.« Խորապես վշտացած եմ ՌԴ ՊՆ-ի ՏՈւ 154 օդանավի կործանման մասին լուրով: Ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին և ողջ ռուս ժողովրդին»,- ասվում է թուրք նախարարի ուղերձում:


12:37 Ինքնաթիռի կործանման վայրը հայտնաբերված է: Ողջ մնացածներ չեն նկատվում:
Փրկարարական նավ են բարձրացվել ՏՈւ 154 օդանավի 4 ուղևորի դիեր: Որոնողափրկարարական աշխատանքները ղեկավարում է անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Վթարի վայր են ուղարկվել Սևծովյան նավատորմի 6 լրացուցիչ նավ, հեռակառավարվեղ ստորջրյա սարքավորումներ և 63 ջրասուզակ:


12:34 Կրեմլը հստակեցնում է ձևակերպումները. Նախագահի մամլո ծառայությունը ընդգծել է, որ Պուտինը կառավարության ղեկավար Մեդվեդևին հանձնարարել է ձևավորե՛լ, ո՛չ թե « ձևավորել և ղեկավարել» ՏՈւ 154 օդանավի կործանման պատճառները հետաքննող կոմիտե:


12:29 «Ելիզավետա Գլինկա՝ քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան և մեծատառով մարդ, ով պատրաստ է հասնել օգնության ցանկացած իրավիճակում: Նա ամեն ինչ անում էր իր զգացածի և հասկացածի համաձայն: Նա լրիվ վերջերս էր արժանացել Պետական մրցանակի՝ իրավապաշտպանության ոլորտում ունեցած ակնառու նվաճումների համար: Սա մեծ կորուստ է բոլորիս համար: Սգում ենք...»,- ասել է Հանրային պալատի քարտուղար Ալեքսանդր Բրեչալովը:
«Նա ( Գլինկան), սուրբ է՝ բառի ուղիղ իմաստով»,- ասել է Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան:


12:26 Սոչիի օդանավակայանում տեղակայված են շտապօգնության երկու բրիգադ, երեք հոգեբան: Ընդհանուր առմամբ Կրասնոդարի երկրամասի առողջապահության ծառայության կողմից կազմվել է շտապօգնության 48 բրիգադ: Եվս հինգը գտնվում են ռեզերվում:

12:20 Կործանված ՏՈւ 154 ինքնաթիռում եղել է 93 մարդ:

12:20 Սոչիի շրջանում ՏՈւ 154 օդանավի կործանման վիդեոն: