Բավ է պառակտվել
24-03-2020 14:16

Ովքեր այս ընթացքում գործազուրկ կդառնան, և ինչ՞ է նրանց սպասվում


ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն քաղաքացիներին, ովքեր այս ընթացքում գործազուրկ կդառնան։

«Չեմ կարծում, որ արտակարդ դրության այս ժամանակահատվածում շատ կլինեն անձինք, ովքեր կհամալրեն գործազուրկների շարքերը։ Այնուամենայնիվ, մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք այդ ամենը, կփորձենք հասկանալ, թե ինչ եղավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումներ եղան - այս մասին իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձած անձինք կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և մենք նրանց կառաջարկենք Զբաղվածության պետական գործակալության կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության ծարգրեր և միջնորդություններ կուղարկենք, կրկին նրանց աշխատանքի տեղափորելու համար»,- նշեց Սարգսյանը։

Լրագրողների հարցին թե մոտավոր տվյալներ կան, որքան մարդ կհամալրի գործազուրկների շարքն արտակարգ դրության պայմաններում և եթե այն երկար շարունակվի և արդյոք քննարկվում է գործազրկության նպաստ տալու հարցը: «Այս պահին դեռ թվեր հնարավոր չէ հնչեցնել, քանի որ ընդամենը 10 օր է, որ ակտիվ այս գործընթացի մեջ ենք և եթե կրճատումներ էլ լինեն, ապա դա մեկ օրում շուկայում չի երևա և միանգամից չէ, որ այդ ինֆորմացիան մեզ հասու կդառնա: Այդ թվերը շատ ենք կարևորում և գնալու ենք այդ թվերի հետևից՝ տեսնելու թե ինչ տեղի ունեցավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումնր տեղի ունեցան»,-նշեց նա:

 

 

Արմինե Գևորգյան