Բավ է պառակտվել
09-11-2022 13:30

Ո՞ւր կարելի է թռչել Երևանից: Ներկայացնում ենք 21 երկրից բաղկացած ցանկը

Tutu.ru տուրիստական ​​և զբոսաշրջային ծառայության վերլուծաբանները կազմել են այն երկրների ցանկը, ուր կարելի է թռչել Հայաստանից. Այն ներառում է 21 պետություն (ներառյալ Ռուսաստանը):

Մոտակա երկրներից հասանելի են Բելառուսը (Մինսկ), Վրաստանը (Թբիլիսի), Ղազախստանը (Աքտաու, Աստանա), Թուրքիան (Ստամբուլ, Անթալիա), Իրանը (Թեհրան):

Կարող եք նաև ուղիղ չվերթով հասնել Եգիպտոս (Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ), Իսրայել (Թել Ավիվ), Կատար (Դոհա), Կիպրոս (Լառնակա), Լիբանան (Բեյրութ) և Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ, Շարժա, Աբու Դաբի):

Եվրոպական երկրներից՝ Ավստրիա (Վիեննա), Բելգիա (Բրյուսել), Գերմանիա (Մայնի Ֆրանկֆուրտ), Հունաստան (Աթենք), Իտալիա (Վենետիկ, Հռոմ, Միլան․ դեկտեմբերի 15-ից), Լիտվա (Վիլնյուս), Մոլդովա (Քիշնև), Լեհաստան (Վարշավա) և Ֆրանսիա (Փարիզ, Լիոն):

Ընդհանուր առմամբ միջազգային չվերթերն իրականացվում են 29 երթուղիներով (չհածված թռիչքները Ռուսաստան): Բոլոր թռիչքներն իրականացվում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Նշվում է, որ նոյեմբերի 22-ից չվերթ կբացվի Հայաստանի մայրաքաղաքից Ուկրաինա (Կիև)։