Բավ է պառակտվել
18-03-2019 20:58

Երևանում է ավելացել են բնակարանային գողությունները, նվազել՝ բացահայտման տոկոսը

2018 թվականին Երևանի երկու շրջանում ավելացել է բնակարանային գողությունների թիվն, իսկ բացահայտման տոկոսը՝ նվազել, հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։

Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում գրանցվել է բնակարանային գողության 125 դեպք՝ նախորդ տարվա 65-ի դիմաց։ Բացահայտման տոկոսը նախորդ տարվա 10,8 տոկոսի դիմաց կազմել է 4,2 տոկոս։ Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գրանցվել է 53 դեպք նախորդ տարվա 21-ի դիմաց։ Բացահայտման տոկոսը՝ 18,6 նախորդ տարվա 19-ի դիմաց”,- նշվել է հաղորդագրությունում։

Վարչական շրջանների դատախազ Սիսակ Խաչատրյանի հետ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կոնկրետ օրինակներ այն մասին, որ որոշ թալանված բնակարաններ գտնվել են բազմաբնակարանային շենքերի 1-2 հարկերում և պաշտպանված չեն եղել ճաղերով։ Որոշ դեպքերում բազմաբնակարանային շենքերի մուտքերի դռները կամ բացակայել են, կամ՝ հնացած եղել։ Բացի այդ, որոշ դեպքերում շենքերը չեն ունեցել ժամանակակից կոդավորված փականներով մուտքի դռներ, չեն եղել համապատասխան արտաքին լուսվորություն և տեսագրող սարքեր։

Նիստի ժամանակ Խաչատրյանը խորհուրդ է տվել ավելացնել ոստիկանության պարեկային ծառայության շրջայցերն, այդ թվում՝ գիշերային ժամերին, հատուկ ուշադրություն դարձնելով վտանգավոր գոտիներին։

Վարչական շրջանի դատախազը քննչական մարմինների ուշադրությունն է հրավիրել գողությանների գործերով նախնական քննության որակի էական բարձրացման անհրաժեշտության վրա։ Մասնավորապես, առաջարկվել է, որ հետաքննությունն իրականացնեն առավել փորձառու քննիչները։ Նշվել է նաև առանձին քննչական գործողությունների արդյունավետության և գործունության ապահովման կարևորությունը։