Բավ է պառակտվել
20-07-2017 13:04

Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ Ղարաբաղ կատարած այցի համար

Բաքվի դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:
2016 թվականի դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որտեղ նա ներառվել է «սև ցուցակում»՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար: Չնայած Ռուսաստանի հնչեցրած բողոքին, բլոգերին Միսկից արտաքսել էին Բաքու:
2015 թվականի հուլիսին Լապշինը օգտվելով ուկրաինական անձնագրից Վրաստանով այցելել էր Ադրբեջան, այնինչ Ղարաբաղ նա այցելել էր ռուսական անձնագրով: Այդպիսով, մեղադրող կողմի կարծիքով, նա խախտել է պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքների կետեր:
2016թ. դեկտեմբերի 16-ին բլոգերին ձերբակալել էին Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա : Սույն թվականի փետրվարի 7-ին, անտեսելով Մոսկվայի բողոքը, Լապշինին արտահանձնել էին Բաքու:
Ադրբեջանի «սև ցուցակում ներառված են մի շարք արտասահմանյան քաղաքագետներ, հայտնի քաղաքական գործիչներ, արտիստներ, նկարիչներ, դերասաններ,մշակույթի և արվեստի գործիչներ: