Բավ է պառակտվել
21-02-2021 12:49

Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Մեղրի քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-Զանգեր, Ելփինի հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա: