Բավ է պառակտվել
18-07-2018 19:30

Լավ լուր Վրաստան մեկնողների համար-լիազորագրի պահանջը ժամանակավորապես հետաձգվում է

Վրացական իշխանությունների որոշմամբ, ժամանակավորապես հետաձգվում է մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը։

Այս մասին նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook–յան պաշտոնական էջում։

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։