Բավ է պառակտվել
28-03-2022 15:22

Հայաստանի միջպետական ​​նշանակության ավտոճանապարհներից մեկի հատվածը փակ է ձնահյուսի պատճառով

Հայաստանի միջպետական ​​նշանակության ավտոճանապարհներից մեկի հատվածը փակ է ձնահյուսի պատճառով։

«Մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է»,- տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: