Բավ է պառակտվել
06-05-2021 12:44

Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

ՌԴ ԱԳ ղեակավար Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում։

Լավրովը մայիսի 5-6-ին աշխատանքային այցով գտնվում է Երևանում։ Հինգշաբթի առավոտյան նա առանձին հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ։ Նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ակնկալվում է, որ շփումների ընթացքում «մանրամասնորեն կքննարկվի երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Սակայն բանակցությունների առաջնային թեման կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։