Բավ է պառակտվել
21-07-2021 12:09

Ռուսաստանի մարզերում մոլեգնում են անտառային հրդեհները․ ընդհանուր մակերեսը գերազանցում է 900հազ․ հեկտարը

Ռուսաստանի Դաշնության մարզերում մասնագետները մեկ օրում մարել են 27,217 հա մակերեսով անտառային հրդեհներ, 902,746 հա տարածքում հրշեջման աշխատանքները շարունակվում են, դրանց մեծ մասը Յակուտիայում է, հայտնում է դաշնային «Ավիալեսօխրանա» կազմակերպության մամլո ծառայությունը։

«Ըստ մարզային անտառտնտեսությունների դիսպետչերական ծառայության, Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում՝ 2021 թվականի հուլիսի 20-ին, անտառհրշեջման ուժերը մարել են 27,217 հա մակերեսով 106 անտառային հրդեհ։ Հուլիսի 21-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ին Ռուսաստանի Դաշնությունում 2021 թ.-ին ակտիվ էր 279 անտառային հրդեհ՝ 902 746 հա մակերեսով, որտեղ տարվում էին ակտիվ հրշեջման աշխատանքներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Յակուտիայում անտառային ֆոնդի հողատարածքների վրա գրանցվել է 745 764 հա մակերեսով 98 հրդեհ, տարածքի վրա, չորս հրդեհ «Լենսկիե ստոլբի» բնական պարկում՝ 23 350 հա մակերեսով և մեկ հրդեհ այլ կատեգորիայի հողատարածքում՝ 950հա մակերեսով Խանգալասկիի շրջանում: Կամչատկայում 43 հրդեհ է 43,030 հա մակերեսով, Իրկուտսկի մարզում` 38 հրդեհ անտառային ֆոնդի հողերում` 36451 հա մակերեսով և 5 հա մակերեսով հրդեհ` պաշտպանական և անվտանգության հողերի վրա, Չուկոտկայում ՝ 13 հրդեհ 25,892 հա մակերեսով: Հրդեհներ են բռնկվել նաև Կարելիայի և Կոմիի հանրապետություններում, Կրասնոյարսկի երկրամասում, Մագադանի շրջանում, Պրիմորսկի և Խաբարովսկի երկրամասերում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում և այլ մարզերում:

Մարման աշխատանքներում ներգրավվել է 6666 մարդ, 1103 միավոր սարքավորում, 32 օդանավ, մշտադիտարկում է իրականացնում 63 ինքնաթիռ:

Հրդեհավտանգ սեզոնը սկսվել է Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներում, արտակարգ իրավիճակների ռեժիմ է մտցվել Ռուսաստանի Դաշնության տաս սուբյեկտում, Ռուսաստանի Դաշնության 61 սուբյեկտում գործում է հատուկ հակահրդեհային ռեժիմ: