Բավ է պառակտվել
19-06-2019 20:02

<<11 տարի ապրում եմ այն հույսով, որ իմանամ որ շուն շան որդին էր սպանեց իմ որդուն>> . մարտի մեկի զոհի մայր

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կշարունակի նախագահել Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ու դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը։
Այսօրվա դատական նիստը բավականին լարված էր ընթանում, դատավորը մի քանի անգամ կրկնեց, որ պահպանեն լռություն, աայլապես դուրս կհրավիրեն դալիճից: Դատավորի հորդորներին ներկաները շատ հաճախ չէին լսում։ Իսկ երբ Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ դատավարության մասնակիցներին չպետք է մոռանան ինչի համար են այստեղ եկել և չփորձեն արհեստականորեն դատական նիստերը ձգձգել՝ դալհիճը դարձավ անկառավարելի:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առաջինը ներկայացրեց բողոքը։ Ասաց, որ առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս Դավիթ Գրիգորյանի, առանց որևէ հիմնավորման եկել է մի համոզման, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա սահմանադրականության խնդիր։ Պետրոսյանն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է դիրքորոշում հայտնել ապացույցները կեղծելու, գործի բացահայտումը թաքցնելու հանգամանքների վերաբերյալ։ Պետական մեղադրողը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ պնդեց՝ առաջին ատյանի դատարանը դատավարական սխալ է գործել: Գլխավոր դատախազի վստահեցմամբ՝ պետական ապարատի զգալի մասն անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը: Դատախազը հույս հայտնեց, որ դատարանը կմնա իր բարձր դիրքում և ճնշումների չի տրվի:
<<Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, մեղադրյալի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել: Ինչպե՞ս կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որը բացառել է օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եւ արտաժույթների մուտքերի հանգամանքի վերաբերյալ>>,-ասաց Դավթյանը։
Ելույթ ունեցավ նաեւ մարտի 1-ի զոհերից ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։ Նրան հետաքրքրող հիմնական հարցն էր՝ ինչո՞ւ սպանվեց իր տղան: 
<<Իմ որդին ո՝չ ցուցարար է եղել, ո՝չ անկարգություն է եղել, ինչի՞ համար իմ որդին զոհվեց: Շարքի մեջ՝ իր պագոնի տակ էրեխեն կանգնած է եղել: Ո՞վ եկավ, հասավ Լեոյի փողոցը, որ սնայպերի գնդակով խփեց, իմ էրեխու վիզը ջարդեց: Էդ ժամանակ, որ իմ որդին դեռ կենդանի էր, ամուսնուս հետ էնտեղ էինք, ասեց՝ մամ, մեզ կարող է արդեն տանեն զորամաս, ոնց որ ամեն ինչ վերջացավ: 11 տարի է, պայքարում եմ իմանալու համար:  Ինձ համար միեւնույն է հիմա՝ կդատվի՞ Քոչարյանը, չի դատվի, կնստի՞ որեւէ մեկը, իմ որդին հետ չի գա արդեն, բայց ինչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց, իմ որդին իրավաբան էր դառնալու, իմ որդին զինվոր էր, սպորտսմեն էր, պարապած տղա էր, բա ես ինչ անեմ հիմա, ասեք:
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխան ունեցավ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառձավ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթներին:
<<Բոլոր ելույթները լսելով՝ շատ հուզվեցի, ինքս արդեն 5 տարի է՝ երեխա ունեմ ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալու կորուստը, հատկապես նման հանգամանքներում: Հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը չի բացահայտվել, եւ միանշանակ կիսում եմ այդ մտահոգությունը, այդ ջղայնությունը:Բայց միանշանակ նաեւ տեսնում ենք շատ ծնողների կողմից երեւի հասկանալի է հուզական ֆոնի վրա, որ դե մեկը պետք է պատասխան տա>>,- ասաց Քոչարյանը: 
Դատական նիստը կշարունակվի վաղը և բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը:


Արմինե Գևորգյան