Բավ է պառակտվել
27-12-2016 10:56

Հայաստանի Ռուսական ավիաբազայի օդաչուները որակավորման բարձրացման թռիչքներ են իրականացնում

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն ռազմակայանում օպերատիվ-տակտիկական և ռազմական օդաչուները որոկավորման բարձրացման թռիչքներ են իրականացնում,- այս մասին հայտնում են ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից:
Չորրորդ սերնդի ժամանակակից ՄիԳ-29 կործանիչների, Մի-24 Պ հարվածային, և Մի-8 ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների 30-ից ավելի անձնակազմեր մեկ շաբաթվա ընթացքում ուսումնավարժական թռիչքներ են կատարելու «Էրեբունի» օդանավակայանում:
Ստուգարքային թռիչքների ընթացքում ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմերը պարզ և բարդ օդերևութաբանական պայմաններում նավավարման ֆիգուրներ կփորձարկեն առավելագույն և նվազագուն թույլատրելի բարձրություններում և արագությամբ: Կանցկացնեն նաև պայմանական օդային մարտեր՝ լեռնային ու բարձր լեռնային տեղանքի պայմաններում խոցելով ցամաքային թիրախներ:
2-րդ և 1-ին աստիճանների հաստատման համար օդաչուները պետք է ցուցադրեն «տակառ», «բլրակ», «սեպ», «Նեստերովի հանգույց» և այլ բարդ հնարքներ:
Երիտասարդ օդաչուները լրացուցիչ պատրաստվածություն են անցել հարթավայրային տեղանքում, և մինչ տարեվերջ կհանձնեն տեսական ստուգարքներ, կփորձարկեն բարձր լեռնային տարածքում և սահմանափակ թռիչքուղով նավավարման տեխնիկան, ինչից հետո կհանձնեն 3-րդ դասի օդաչուի որակավորում ստանալու համար անհրաժեշտ չափանիշները: