Բավ է պառակտվել
24-07-2019 11:56

30-ամյա ռուս սահմանապահը հայտնաբերվել է կախված Երևանում

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա զինծառայողը հայտնաբերվել է կախված Երևանում, հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նրա հաղորդմամբ, տղամարդու դին հայտնաբերվել է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի տներից մեկում։

“ՔԿ Արաբկիրի շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, պարզվում են միջադեպի հանգամանքները։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն”, - հայտնել է նա։