Բավ է պառակտվել
26-01-2015 13:15

80% -ով ռուսաստանցիների ամառային հանգիստը կարող է թանկանալ

Ռուսաստանցիների համար զբոսաշրջային ուղեւորությունները նախորդ տարվա համեմատ արդեն թանկացել են 50%-ով, իսկ հունիսի սկզբից ուղեգրերը կարող են թանկանալ եւս մեկ երրորդով, գրում է Կոմերսանտը՝ վկայակոչելով Ռուսաստնի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիան: Թանկացման պատճառը ռուբլու փոխարժեքի նվազումն է, որը մեկ տարվա ընթացքում դոլարի հարաբերակցությամբ էժանացել է 85%-ով, եվրոյի հարաբերակցությամբ ՝ 60%-ով: Ըստ Coral Travel-ի ներկայացուցիչ Մարինա Մակարկովայի՝ գնաճի պատճառով ամառային ուղեգրերի պահանջարկն այժմ նվազել է արդեն 50%-ով: Օպերատորների միակ փրկությունը գների իջեցումը կարող է լինել: Ավիատոմսերի գների աճի պատճառով կթանկանա հանգիստը նաեւ ինքնուրույն ճանապարհորդողների համար: Ըստ Anywayanyday.com-ի տնօրեն Եվգենի Շուխլինի՝ ամռան համար ավիատոմսերի միջին արժեքը աճել է 14%-ով: