Բավ է պառակտվել
19-06-2019 17:45

28 ամյա Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուստամ Բադասյանին նշանակել է հանրապետության արդարադատության նոր նախարար։

Ինչպես տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը, նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը 2019թվականի հունիսի 19-ին։

Մինչ այդ Բադասյանը զբաղեցրել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է իր հրաժարականի մասին հունիսի 7-ին, իսկ հունիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ազատել է նրան զբաղեցրած պաշտոնից։