Բավ է պառակտվել
03-09-2019 14:18

Լևոն Քոչարյանը ակնկալում է արդար քննություն

 

Այսօր Սահմանադրական դատարանն քննում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը:
Մինչ ներսում քննվում է դիմումը ,դատարանի դիմաց Քոչարյանի աջակիցները իրականացնում են բողոքի ակցիա: Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց,որ Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր կիրականացնեն արդար քննություն և չեն ենթարկվի ճշնումների,
<<Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները արդարադատություն կիրականացնեն և չեն ենթարկվի ճնշումների, որ մենք տեսնում ենք վերջին տարիների ընթացքում», - ասաց նա։
Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Շատ լավ գիտեք, սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած՝ տարբեր տեղերից արտահոսքերով, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի հայտարարությամբ»։
Ի դեպ Քոչարյանի որդին հերքեց մամուլում հայտնված այն տեղեկատվությունը. իբր Ռոբերտ Քոչարյանը 300 մլն դոլարի գույք է հանել վաճառքի։
<<Նման վաճառք չկա, այն թերթը, լրատվամիջոցը, որն այս տեղեկատվությունը հրապարակել է, դատարանի կողմից բազմիցս պատժվել է նման սուտ տարածելու համար։ Պատժվել է դատարանի որոշման հիման վրա>>,- ասաց Լևոն Քոչարյանը:
Իսկ նիստերի դալիճում արդեն միջադեպ տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների և նրան մեղադրողների միջև։ Երկրորդ նախագահին մեղադրողները սկսեցին հայհոյանքներ հնչեցնել Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև որոշ լրագրողների հասցեին՝ նրանց որակելով անինքնասեր և ծախված, իսկ ընտանիքի անդամներին սեռական բնույթի հայհոյանքներ: Քոչարյանի աջակիցները բորբոքվեցին և կանանց հորդորեցին նորմալ խոսել և չվիրավորել։ Որքան էլ ոստիկանները փորձում էին կառավարել իրավիճակը,սակայն երկու կողմերն էլ անդրդվելի էին,որ տեղիք չէին տալիս ոստիկանների հորդորներին: Ի վերջո հաջողվեց կանանց դուրս հրավիրել դահլիճից ու նրանք արդեն դրսում սկեցին հայհոյախառն արտահայտություններ ուղղել ՍԴ անդամների հասցեին :
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ և գտնվում է կալանքի տակ:

 

Արմինե Գևորգյան