Բավ է պառակտվել
04-11-2022 20:07

Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ վնասված էլեկտրահաղորդման գծերը Հայաստանում ամբողջությամբ վերականգնվել են

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասի հետևանքները ամբողջությամբ վերացվել են, Հանրայինի եթերում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական հարձակման պատճառով այդ օրերին 12 ժամով ընդհատվել էր Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումը, համակարգում առաջացել էր արտադրության ավելցուկ, անհրաժեշտ է եղել կրճատել որոշ կայանների, այդ թվում՝ Հայկական ատոմային էներգիայի հզորությունը, մինչև մասնագետները վերականգնեին համակարգը։

«Ակնհայտ էր, որ Ադրբեջանի հարձակումները նպատակային են եղել, ավելին, նրանք չէին թողնում, որ հայ մասնագետների մոտենան և վերականգնեն էլեկտրահաղորդման խոցված գծերը»,- ասել է Սանոսյանը։

Նա նշել է, որ այժմ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է նախատեսված ծանրաբեռնվածությամբ։