Բավ է պառակտվել
23-04-2020 20:40

Հույսի ճառագայթը երբեք չի մարի․ Հայաստանը ոգեկոչում է 1915թ․Եղեռնի զոհերի հիշատակը

 

Ապրիլի 23-ի երեկոյանից մինչև ապրիլի 25-ի լուսաբաց աշխարասփյուռ հայությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում կոգեկոչի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։

Միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ին, ժամը 21։00-ին․ Երեք րոպե շարունակ ղողանջել են եկեղեցական զանգերը և մարել Երևանի ու մարզերի փողոցների և հրապարակների լույսերը։

Հայաստանի բնակիչները մարել են լույսերն իրնեց բնակարաններում և միացված լապտերներով մոտեցել լուսամուտներին՝ այսպիսով միանալով “Լուսավոր ոգեկոչման րոպե” խորագրով ակցիային։

Լույսերը միացնելու խորհրդանշական ազդանշան է հանդիսացել “Արի իմ սոխակ” երգը Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի կատարմամբ;

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիխեռնակաբերդ հուշահամալիրից լույսի ճառագայթ է ուղղվել երկինք, որը երևում էր քաղաքի գրեթե բոլոր կողմերից, և մարդիկ կարող էին իրենց հայացքն ուղղել դեպի հուշահամալիր։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։