Բավ է պառակտվել
09-03-2020 16:52

Ժողովուրդը հստակ չգիտի՝ ի՞նչու պետք է հանրաքվեին ասեն․«Այո կամ ոչ»․քաղաքական վերլուծաբաններ

Ժողովուրդն այսօր հստակ պատկերացում չունի, թե ինչու է պետք սահմանադրական հանրաքվեին ասել «այո» կամ «ոչ»: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հոգեբանի խոսքով, «ոչ»-ի դեպքում էլ մեկ-երկու փաստաբաններ են իրականացում քարոզարշավ, էլի առանց հստակ բացատրելու, թե ինչու պետք չէ, ինչու չի կարելի, ինչու է վատ, նորից հայտարարում են օրենքի խախտում է, դեմոկրատրայի դեմ է, բայց մարդիկ պետք է հասկանան, թե ինչով է օրենքի խախտում:

Սամվել Խուդոյանն ասաց, որ հանրությունն առանձնապես ոգևորված չէ, բայց քարոզարշավի համար դեռ ժամանակ կա, կարող է հետագայում որոշակի ակտիվություն դրսևորվել:Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ ասում է,որ «Իշխանությունն ուզում էր «սև-սպիտակով» անել, բայց քանի որ ընդդիմադիրները կամ «սևերը» այդպես էլ չմտան, ավելին՝ ոչ մի քաղաքական ուժ չմտավ այդ խաղի մեջ, այդ ռազմավարությունը դարձավ անիմաստ»։


Քոչարյանի համար պարզ չէ, թե իշխանություններն ինչ ռազմավարությամբ են գործելու, իսկ «Ոչ»-ի մասով քաղտեխնոլոգը նշեց, որ այդ կողմն ընդհանրապես չի երևում։ «Խնդիրն այն է՝ կկարողանա՞ արդյոք իշխանությունը ապահովել անհրաժեշտ 650 հազար ձայնը։ Եթե չկարողանա, ասելու է, որ «սա դեմոկրատիայի հաղթանակն էր, այո՛, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ո՛չ նկարում են, ո՛չ ստիպում են, ո՛չ առնում են ձայները»։ Եվ եթե հաղթի, ասելու է որ «հեղափոխությունը վերջնականապես հաղթեց»», - ընդգծեց վերլուծաբանը։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Այո»-ի բուկլետներ բաժանելու ժամանակ մետրոյում տեղի ունեցած միջադեպին, երբ աղջիկը բուլետը պատռել էր հենց վարչապետի ներկայությամբ, նա նշեց, որ ինչ սովորեցրել են, դա էլ պատասխան են ստանում:
«Շատ են զարմանում, որ ատելության քարոզին, անդաստիարակությանը, ըստ իրենց չափանիշների, պատասխան է լինում նույն ձևի: Կարելի է դաղագներ տանել, հեռախոսի համարներ բաժնել, ձու շպրտել և այլն, բայց երբ որ ինչ-որ բուկլետ է պատռում կամ վերադարձնում բուկլետ բաժանողին, անդաստիարակություն է: Երևի թե մանթրաշից Փաշինյանն իրեն շատ ավելի ճիշտ պահեց, քան իր թիմակիցները, նույն ատելության քարոզը շարունակվեց դրանից հետո: Եթե տեսնեք, թե ինչեր են ասում այդ աղջկա հասցեին, ինչ վիրավորանք, հայհոյանք, ոչ մի սեր ու թավիշ էլ չկա: «Какой ответ — такой и привет». ժամանակը կգա իրենք էլ վենոկներ կստանան, դագաղներն էլ կգնան իրենց տան մոտ»,- ասաց նա:
Քոչարյանի խոսքով կեղտոտ քարոզարշավ է գնում «ոչ»-ի դեմ:

«Չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց ներկա պահին արդեն իշխանական օղակների ջղաձգումներից երևում է, որ պրոբլեմատիկ է այդ ձայները մաքուր ստանալ, չգիտեմ՝ ինչերի են դիմելու, ոնց են անելու, ինչքան վարչական ռեսուրս են օգտագործելու, պարտադրելու մարդկանց, որ գնան ու ձայները ստանան»,–ասաց Տիգրան Քոչարյանը:
Սակայն քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին անհանգստացնում էր ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի տնտեսական վիճակը, որն ընկած է պետության և քաղաքացու անվտանգության հիմքում։ Ներդրումներ չկան, չկա կայունությունը, փողի շրջանառությունը պակասում է։
Վերջինիս խոսքերով՝ բացի 1991 թվականի անկախության հանրաքվեից, ՀՀ քաղաքացին չգիտի, թե ինչի համար է «այո» կամ «ոչ» ասում, նույնիսկ պատգամավոր ընտրելուց չգիտի. քաղաքացին կարծում է, թե նրան ընտրում է, որ ասֆալտ անի։ «Խնդիրն այն է, մեր բոլոր ժամանակների իշխանությունները, այդ թվում այս, երբեք չեն ուզել բացատրել հասարակությանը, իշխանությանը ձեռք չի տալիս, որ հասարակությունը լինի կրթված», - նկատեց քաղտեխնոլոգը։

 


Արմինե Գևորգյան