Բավ է պառակտվել
06-07-2020 12:28

Մեկ տարով վարկային արձակուրդ տրամադրել բոլոր քաղաքացիներին․ԿԲ բողոքի ակցիա

Այսօր ակտվիստ Մանուել Մանուկյանը բողոքի ակցիա էր իրականացնում Կենտրոնական բանկի մոտ՝ պահանջելով, որ մեկ տարով վարկային արձակուրդ տրամադրվի բոլոր քաղաքացիներին։ 
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ եկել է նստարանին նստելու, որ ոչ մեկ իրեն չասի ակցիա է անելու, բայց իր ձայնը բարձրացնելու է։ 
Հարցին՝ արդեն մի քանի շաբաթ է՝ գալիս է, որևէ հարցի լուծում ստացե՞լ է՝ նա նշեց. «Ոչ և կարող եք շրջել քաղաքում, կտեսնեք, որ մարդիկ որևէ հարցի լուծում չեն ստացել և այսօր արձանագրվում է, որ արհամարհվում է հասարակ մարդը, ես իմ անհնազանդությունը հայտնելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ կենտրոնական բանկը չի գիտակցել ու չի տվել մարդկանց մեկ տարի վարակային արձակուրդ։ 
Նշենք, որ ակցիայի մասնակիցները բեռնատար մեքենայով եկել էին ԿԲ դիմաց ու մեքենայից գունավոր ճայտուկներ էին նետում։ 
Մանուել Մանուկյանը նշեց, որ եթե այսօր այստեղ մենակ է կանգնած, ապա չի կարող ասել, վաղը այստեղ քանի հազար մարդ կարող է գալ կանգնել, որովհետև համբերության բաժակը լցվել է։
« Ձեզանից յուրաքանչյուրը կարող է գիտակցել, որ եթե ձեր տունը ձեզանից խլեն, դուք էլ չեք նայի որևէ այլ խնդրի»,–ասաց ակտիվիստը։ 
Հիշեցնենք, որ նման ակցիաներ պարբերաբար է կատարվում էԿԲ –ի դիմաց, իսկ նախորդ անգամ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկաների ու ակտիվիստների միջև, նրանք բերման ենթարկվեցին։