Բավ է պառակտվել
20-07-2022 11:07

Հայաստանում գյուրզան խայթել է 12-ամյա տղային, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է

Օրեր առաջ օձի խայթոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 12-ամյա տղա:

Երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր գյուղից է: Հողամասում՝ հորն օգնելիս, գյուրզա օձը երկու տեղով աջ ոտնաթաթի կոճերի շրջանում խայթել է, ոտքի վրա կծածի 4 հետքեր են նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ: Նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, ապա՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ:

Տղան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում, ինչպես նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. այտուցն աստիճանաբար իջել է, ցավը՝ նվազել:

Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից։