Բավ է պառակտվել
24-10-2016 10:19

Խոշոր ավտովթար Արմավիրում. վիրավորների թվում 4– ամյա երեխա է

Նախօրեին՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 22։50-ի սահմաններում Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչ, 70-ամյա Ալեքսանդր Գալստյանի վարած Վազ 2106 մակնիշի և Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ա. Գալստյանն ու նրա ուղևորները՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Մկրտչյանը, 4-ամյա Անահիտ Գալստյանը և Երևան քաղաքի Չարենցի 24 շենքի բնակիչ, 20-ամյա Արմինե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ներկայացել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 39-ամյա բնակիչ Սասուն Ավագյանը և հայտնել, որ Mercedes-ը վարել է ինքը, սակայն, ըստ տեղեկությունների, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։

«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենան վարել է ոստիկանության ծառայող, ով աշխատում է ոստիկանության Արմավիրի բաժնում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ոստիկանոթյան Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։