Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանն տնդգծեց, որ նախորդ տարի մենք մոտեցել էինք անազատից՝ կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն կրկին հետընթաց գրանցվեց: Ասվածին հակառակ «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանն էլ նեշեց, որ ասել, թե Հայաստանում մամուլը ազատ չէ, դա չափազանցություն է: Թեմային հավատարիմ մնալով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով «Freedom House»-ի ներկայացրած զեկույցին նշեց, որ մամուլի ազատությունը ոչ թե հետընթաց է գրանցել, այլ նախորդ տարիների համեմատ առաջընթաց չի գրանցել:
«Այսօր պաշտոնյաները հաճախ են լղոզված պատասխաններ տալիս լրագրողների հարցերին և ոչ թե լրիվ հրաժարվում, որն առավել դժվար վիճարկելի է օրենքի տեսանկյունից»,-շեշտադրեց Շ. Դոյդոյանը: Քննարկմանը ներկա մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ առավել կարևոր է ներքին գնահատականը, քան՝ ինչ կասեն արտասահմանյան որոշ փորձագետներ. «Լրատվականների համար ձևավորվող վարկանիշային աղյուսակները հարաբերական են, քանի որ առավել կարևոր է, թե ինչ լսարան է օգտվում այդ կայքից»:
Խոսելով մեդիա ոլորտում վերջին տարվա ձեռքբերումներից` Աշոտ Մելիքյանը կարևորեց այն հանգամանքը, որ լրագրողները առավել հետևողական են դարձել իրենց վերաբերող բոլոր խնդիրներին:
Բավ է պառակտվել