Բավ է պառակտվել
26-04-2014 15:36

Մանկավարժները միանում են կուտակային 5 տոկոս պարտադիր վճարների դեմ ակցիային

Կրթության եւ գիտության ոլորտի աշխատակցիներն ապրիլի 29-ին հավաքվելու են ԿԳՆ շենքի մոտ՝ պահանջելու ենթարկվել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին կայացրած որոշմանն ու կուտակային 5% պարտադիր վճարները: Այս մասին տեղեկացանք ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

՛՛Հարգելի կրթության եւ գիտության ոլորտի աշխատակիցներ եւ նրանց սատարողներ,

Ապրիլի 29-ին՝ երեքշաբթի՝ ժամը 16:00-ին, շտապ հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ն մոտ՝ Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3

Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին եւ մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաեւ կուտակային վճարները։

Այսպիսով՝ ապրիլի 29-ին՝ երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ին, հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ի մոտ՝ Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3՛՛,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ ապրիլի 23-ին ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հանձնարարական էր տարածել, որում ասվում էր, որ պարտադիր պահումները պետք է արվեն: Սակայն ապրիլի 25-ին արդեն, երբ ֆեյսբուք սոցիալական կայքում աղմուկ հանեց այդ հրամանը, Աշոտյանը հայտարարեց, թե այն ստորագրվել է մինչեւ Հովիկ Աբրահամյանի՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու վերաբերյալ կայացրած որոշումը: