Բավ է պառակտվել
22-12-2018 17:19

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել 25մլն․դրամ գրավի դիմաց

Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել փոխել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը և այսօր ազատ է արձակել նրան՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց։

Դուրս գալով Ազգային անվտանգության ծառայության շենքից, Գրիգորյանը չի պատասխանել հարցերին, միայն ասել է որ “իրեն շատ լավ է զգում”։

62-ամյա Գրիգորյանը պահվել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարանում):

Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ դատավորը գրավի դիմաց ազատ արձակելու վճիռը կայացրել է ելնելով իր պաշտպանյալի ծանր առողջական վիճակից։

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել անօրինական զենք պահելու և առանձնակի խոշոր չափի յուրացման համար:

Ինչպես ավելի վաղ գրել է Gisher. News-ն, Ազգային անվտանգության ծառայությունը Գրիգորյանին պատկանող տներում և այլ տարածքներում հայտնաբերել է “զինվորի բաժին” գրառումով աննդամթերք և այլ ապրանքներ, ինչպես նաև դեղորայքով, հիգիենայի միջոցներով և զինվորական հագուստով արկղներ, որոնք Ղարաբաղ առաջնագիծ էին ուղարկվել 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ․ որոշ արկղներում անգամ պահպանվել են զինվորներին հասցեագրված աշակերտական նամակներ։

Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել այս տարվա հունիսին։ Դատարանը չորս անգամ երկարաձգել է նրա կալանքի ժամկետը։