Բավ է պառակտվել
11-07-2018 12:00

Մանվել Գրիգորյանի վիճակը օր օրի վատանում է, կյանքի և մահվան հարց է

Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի վիճակը օր օրի վատանում է, կյանքի և մահվան հարց է։

Փաստաբանը նշել է, որ ոչ մի բան չի կատարվում, ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ են շփվում, այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով են զբաղված։

Գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը ևս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։

Փաստաբանը նաև նշել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։

«Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում։ Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն»,– նշել է Մկրտչյանը։