Բավ է պառակտվել
30-11-2016 15:12

Մառա Բաղդասարյանը պատասխան կտա ՃՈ տուգանքները չվճարելու եւս 20 դրվագի համար

Սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանը դատարանում պատասխան կտա ՃՈ տուգանքները չվճարելու եւս 20 դրվագի համար։ 
«Ի սկզբանե Բաղդասարյանի գործով կար 51 նյութ, սակայն դրանց քննության ժամանակ ՃՈ–ից նոր նյութեր եկան։ Ընդհանուր առմամբ Բաղդասարյանի դեմ դատարանում կա 71 վարչական նյութ, որոնցից 20-ը դեռեւս քննված չեն»,– ասել է Մոսկվայի Սավելովսկի շրջանային դատարանի մամուլի խոսնակ Կոնստանտին Տիմոշենկոն։

Նյութերը կքննվեն դեկտեմբերին կայանալիք նիստերի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդասարյանին նոր տուգանքներ են նշանակել։ Նա 24 օր վարչական կալանք է կրելու, 595 ժամ պարտադիր հանրօգուտ աշխատանք է կատարելու, 139 հազար ռուբլու չափով վարչական տուգանքներ է մուծելու։