Բավ է պառակտվել
12-03-2021 14:28

Շղթայական ավտովթար Երևան-Սևան մայրուղում 16 ավտոմեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ

Կոտայքի մարզում ուրբաթ խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել 16 ավտոմեքենայի մասնակցությամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ Նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 2 մարդ։ Ականատեսները նշում են, որ վթարի պատճառը մերկասառույցն է։

Հայաստանում մեկ օրում տեղացել է 1 ամսվա նորմայի չափով ձյուն, ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով ճանապարհներին գոյացել է մերկասառույց։