Բավ է պառակտվել
06-07-2018 21:23

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ձեռբակալվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, նոր մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության, իսկ եղբորը՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանության համար: Դատարանը որոշել է կալանավորել քաղաքապետին, իսկ եղբորը կալանավորելու միջնորդությունը քննարկման փուլում է:

Մասիսի քաղաքապետին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով՝ Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Համբարձումյանը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր նրան կալանավորելու՝ քննչական մարմնի միջնորդությունները: