Բավ է պառակտվել
12-03-2021 13:48

Լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանում

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունների նպատակն է, առաջին հերթին, ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները։
Զորավարժություններում կընդգրկվեն շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոց, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոց: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններում կներգրավվի նաև հարվածային ավիացիա: