Բավ է պառակտվել
21-06-2022 11:12

Զանգվածային ծեծկռտուք՝ փոխհրաձգությամբ Մերձմոսկովյան շրջանում

Մերձմոսկովյան Պուտիլկովո քաղաքում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը, ժամը մեկի շրջակայքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ փոխհրաձգությամբ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի մամուլի ծառայությանը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները խուլիգաններին չեն հայտնաբերել։ Բուժհաստատություններից նույնպես հայտարարություններ կամ հեռախոսային հաղորդագրություններ չեն եղել։

Այնուամենայնիվ, միջադեպի տեսանյութը հրապարակել է Mash հրատարակությունը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ շշերի ու փայտերի կիրառմամբ ծեծկռտուքը վերաճել է փոխհրաձգության։ Ցանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է մոտ տասը մարդ վազում բազմահարկ շենքի մոտ ու հայհոյում։ Լսվում է կոտրված ապակու և կրակոցի ձայներ:

Ավելի վաղ Մոսկվայի կենտրոնում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ սպանությամբ։ Հայտնի է դարձել, որ չորս հոգի ծեծելով սպանել են մեկ անձի։ Մահացածը 40-45 տարեկան տղամարդ էր։