Հայաստանի Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գրանցվել է սննդային թունավորման զանգվածային դեպք, հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը։
Ապրիլի 19-ի երեկոյան սննդային թունավորում ախտորոշմամբ Իջևան քաղաքի ԲԿ է տեղափոխվել Գետահովիտ գյուղի 4 բնակիչ․ երկու մեծահասակ (ծնված 1980 թ.) և 14 ու 12 տարեկան երկու դեռահաս։
Նրանցից կրտսերը մահացել է բժշկական կենտրոնում, մնացածները տեղափոխվել են մայրաքաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Մուրացան» ԲԿ: