Բավ է պառակտվել
14-11-2016 10:31

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Նախօրեին` նոյեմբերի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։20-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության մոտ, բախվել են Nissan մակնիշի, Toyota մակնիշի և Renault մակնիշի (տաքսի) ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով մայր ու աղջիկ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: