Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան Aн-12 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել մի երեխա: Դրան նպաստել է երեխայի մոր հուսահատ քայլը, որը նրան դուրս է նետել պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ իջնել:
Հատկանշական է, որ երեխայի հետ միասին ողջ է մնացել նաև նրա հայրը։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ հայ, մեկը՝ ռուս:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը երեկ հրապարակել է Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները։
Բավ է պառակտվել