Բավ է պառակտվել
09-05-2019 18:02

Մայիսի 9-ը եռատոն է հայերի համար (լուսանկարներ, տեսանյութ)

  

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձին նվիրված Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հանրապետության բարձրագույն իշխանության և հոգևորականության ներկայացուցիչներ, դեսպաններ և Հայրենական մեծ պատերազմի վետերաններ:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցելով հերոսներին, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի և խաղաղության համար:

Ծաղկեպսակներ դնելու արարողությունից հետո "Մայր Հայաստան" հուշարձանի առջև հանդիսավոր երթով անցել են հայկական և ռուսական ռազմական ստորաբաժանումները:

 

Հատուկ տոնի առթիվ, ըստ ավանդույթի, զբոսայգում տեղակայվել է դաշտային խոհանոց, որտեղ իշխանության ներկայացուցիչներն անկաշկանդ մթնոլորտում զրուցել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների և շարքային քաղաքացիների հետ:

Հայերը միասնական են սպառնալիքի առջև

“Մեր հաղթանակներն առանձնահատուկ են, քանի որ պայքարում ենք ամբողջ ազգով։ Եթե ընդամենը 100 տարի հետ գնանք՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Առաջին Հանրապետության հաղթանակները հիշենք, կտեսնենք, որ բոլորն ազգային են, քանի որ մարտնչում է ոչ միայն հայոց բանակը, այլ ամբողջ ժողովուրդը: Նույն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ճիշտ նույնն է եղել Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի (2016 թ.) ընթացքում”, - լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահը:
Ինչպես նշել է հանրապետության նախագահը, վտանգի պահին ամբողջ հայ ժողովուրդը միավորվում է:

“Վտանգի պահին մեր ամբողջ ժողովուրդը համախմբվում է և թիրախը դառնում է հաղթանակը: Դա շատ կարևոր փաստ է”, - ասել է նա`նշելով, որ հաղթանակները կարճատև չեն, և երբեք չեն կորցնի իրենց կարորությունը:


Խաղաղության կարելի է հասնել միայն հաղթանակների միջոցով

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն, իր հերթին նշել է, որ խաղաղությանը կարելի հասնել միայն հաղթանակների միջոցով։

“Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ խաղաղությունը նվաճվում է միայն մեր հաղթանակների միջոցով”, -ասել է նա լրագրողներին։

Ըստ նրա, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները բարձր մակարդակի սպառազինություն ապահովելու համար՝ հաշվի առնելով տնտեսական և ժողովրդագրական վիճակը։

“Մեր բանակն որևէ մեկի հետ հավասարակշռություն չի փնտրում։ Մենք ձգտում ենք առավելության”,-ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Հայ ժողովուրդն անպարտելի է

Միջոցառմանը մասնակցող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է տոնի մեծ նշանակությունը։

“Մենք այս տոնը նշում ենք, տալով նրան հսկայական կարևորություն։ Հսկայական՝ քանի որ մեր ներդրումն ենք ունեցել Հաղթանակին հասնելու գործում”,- նշել է նա։

Մարությանը շեշտել է, որ այդ հաղթական ոգու շնորհիվ հնարավոր եղավ հաղթանակների հասնել Արցախում։

Հայ և ռուս ժողովուրդները կռվել կողք կողքի հանուն ապագայի

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր գնահատական է տվել այն փաստին, որ Հաղթանակի օրը Հայաստանում նշվում է նման բարձր ոգով։

“Ինձ համար դա ևս մեկ հաստատում է, որ մենք մոտ ենք ոչ միայն պատմական, քաղաքական կամ տնտեսական առումներով, այլ նաև հոգևոր: Ի վերջո, մեր պապերը միասին կռվել են կողք կողքի մեր ապագային համար, և Ռուսաստանում գիտեն ու գնահատում են հայ ժողովուրդի ներդրումը մեր միասնական հաղթանակի հասնելու գործում”, - ասել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ այցելոլվ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված “Մայր Հայաստան” հուշահամալիրի թանգարանը, հերթական անգամ բացահայտել է իր համար հայ ժողովրդի հերոսական ոգին։

“Հայերն այն ազգն են, ում կարող է ապավինել ռուս ազգը և՝ հակառակը։ Ես համոզված եմ դրանում, քանի որ մեր հարաբերություններն ունեն նման ամուր պատմական հիմք և դրական ներկա։ Մեր հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ, դարձնելով երկու երկիրն էլ ավելի ուժեղ, բարեկեցիկ, և թույլ կտան ժամանակակից աշխարհում ունենալ այն դերակատարությունը, որին մենք արժանի ենք և պետք է ունենանք”,- ասել է նա։

Մայիսի 9-ը եռատոն է հայերի համար

Մայիսի 9-ին Հայաստանում և Արցախում հանդիսավորությամբ տոնում են երեք նշանավոր իրադարձություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանական բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրը։

Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել իր 600 հազար զինվորի, որոնցից 300 հազարը՝ Հայաստանից, 200 հազարը՝ խորհրդային մյուս հանրապետություններից, ևս 100 հազարն՝ արտերկրներից։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 200 հազար հայ։ Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար դա ահռելի կորուստ է։

ԽՍՀՄ փլուզումից հետո հակամարտությունը Ղարաբաղում վերածվել է լայնածավալ մարտական գործողությունների։ Պատերազմում շրջադարձային է դարձել Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքի և պատմա-մշակութային կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը։

1992 թվականի մայիսի ղարաբաղյան ուժերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել էին ադրբեջանական կրակակետերը հանրապետության տարածքում, լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ էր թշնամուն դուրս մղել Շուշիից։

Մայիսի սկզբին ինքնապաշտպանական ուժերը պլանավորել և իրականացրել են Շուշիի ազատագրման գերազանց օպերացիան՝ պանծալի էջ թողնելով Հայաստանի ժամանակակից պատմության մեջ։ Քաղաքն ամբոջովին ազատագրվել է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը։ Ավելի ուշ այդ օրը հռչակվել է Շուշիի ազատագրման և ղարաբաղյան բանակի ստեղծման օր։