Բավ է պառակտվել
23-04-2020 12:12

Մայիսի մեկից մեկնարկում է ամառային զորակոչը

Կառավարության այսօրվա նիստում որոշեց, որ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը տեղի է ունենալու ամառային զորակոչը։ Իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։
Եթե նախորդ տարիներին զորակոչը տևում էր մեկ ամիս, այս անգամ կորոնավիրուսով պայմանավորված կտևի երկու ամիս։
Նշենք, որ գործադիրը այսօր որոշում ընդունեց պետական պատվերով զինծառայողներին և նրանց ընտանիքներին բժշկական օգնություն ստանալու հետ կապված։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին երկու տարիներին բարեփոխումների արդյունքում ստացվել է այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։
«Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- նշեց Թորոսյանը։

 

 

Արմինե Գևորգյան