Բավ է պառակտվել
16-02-2017 11:23

«McDonald's» -ը պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հարցմանը

McDonald's-ի ֆրանշիզի տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Ա.Սերնետը պատասխանել է Հայաստանում ընկերության ծրագրերի վերաբերյալ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հարցմանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հերթական անգամ հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի վրացի գործարար, « Կոկա- Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար, «McDonald's Georgia» ֆրանշիզի սեփականատերը Թեմուր Չկոնիան Հայաստանում այդ ցանցի ռեստորանի բացման արտոնագիր է ստացել, և այդ նպատակով մոտ օրերս ժամանելու է Երևան:
Չկոնյան հայտարարել է, որ « McDonald's Georgia»-ն իբրև «McDonald's»-ի գործընկեր փոխադարձ վստահության վրա հիմնվելով կարող է մտնել հայկական շուկա: Սակայն, Եվրոպայում «McDonald's» ցանցի ռեստորանների մամուլի քարտուղար Սանջեյ Միստրին հերքել է տվյալ տեղեկատվությունը:
Չնայած հերքումներին, հայկական մամուլում պարբերաբար հայտնվում են մեր երկրում «McDonald's» բացելու մասին տեղեկություններ, և նույնիսկ նշվում են ժամկետներ, թե երբ ընկերության ներկայացուցիչները պետք է ժամանեն Հայաստան՝ ռեստորանի համար հարմար շենք ընտրելու նպատակով:
Իրավիճակը պարզաբանելու համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պաշտոնական հարցում է ուղղել ընկերությանը.
« Շնորհակալ ենք Հայաստանում «McDonald's» -ի զարգացման վերաբերյալ ձեր հետաքրքրվածության և հարցման համար: Տվյալ պահին մենք Հայաստանում «McDonald's» ռեստորաններ բացելու կամ դրանք զարգացնելու ծրագրեր չունենք: Եթե հարցեր լինեն՝ դիմեք»,- հարցմանը պատասխանել է McDonald's-ի ֆրանշիզի տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Ա.Սերնետը: