Բավ է պառակտվել
25-08-2022 10:50

Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացրել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վերացման աշխատանքների արդյունքները (տեսանյութ)

https://www.youtube.com/watch?v=8A_5H962-iI&t=3s

Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացրել է Երևանի «Սուրմալու» ԱԿ-ում բռնկված հրդեհի վերացման աշխատանքների արդյունքները։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։ ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, մեկը համարվում է անհետ կորած։ Տուժել է 63 անձ, այդ թվում՝ երեխաներ։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ էր հայտարարվել։