Բավ է պառակտվել
04-01-2021 11:33

Փակ և դժվարանցանելի ճանապարհները Հայաստանում․ ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդոցով բեռնատարների և բաց՝ մնացած բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդոցով բեռնատարների և բաց՝ մնացած բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։