Բավ է պառակտվել
03-11-2016 09:30

Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

«Երևան-Սևան ավտոճանապարհին (24-27 կմ) և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: